Անկախ մեր հարազատ խորհրդային իշխանությանը բնորոշ ստից, անկախ նրա հանցագործություններից, այդ ժամանակ մեզ կարևոր արժեքներն էին սովորեցնում: Այդ թվում՝ սովորեցնում էին, որ հեղափոխությունները միշտ արդարացված են և առաջադիմական: Հեղափոխությունն ամեն դեպքում բարիք է, հակահեղափոխությունը՝ չարիք: Եվ ցանկացած դեպքում նախընտրելի է այն հեղափոխությունը, որն ավելի արմատական է:
Այժմ հետխորհրդային տարածքների միավորման համար ոչ մի արժեք, ոչ մի գաղափար չկա հակահեղափոխականից բացի: Ցանկացած հեղափոխություն բացարձակ չարիք է, անցյալում՝ մասոնների, այսօր՝ նարնջագույն ժողովրդավարների կամ ազգայնամոլ ֆաշիստների, կամ ազգի դավաճանների, կամ էլ վայրենի մարդասպանների և մարդակերների դավադրությունն է: Մարդիկ պետք է բարեպաշտ լինեն և սիրով հնազանդվեն ամեն մի նաչալնիկի՝ սկսած Պուտինից մինչև գյուղապետ: Եվ մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել