Lurer.com-ը գրում է.

Դորտմունդի  «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում այսօր «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպմանը:

«Մենք դրական ենք տրամադրված: Լևանդովսկին որակազրկման պատճառով չի խաղա, սակայն կարծում եմ` մարզիչը կգտնի նրան փոխարինող: «Ռեալն» անհատապես ուժեղ է, սակայն մենք գիտենք նրանց թույլ կողմերը: Պետք է պատրաստ լինենք ճիշտ պահին մեր ուզածին հասնելուն»,-Ռոյսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել