Գյումրի գետակը վերածվել է «զիբլանոցի»ArmnewsTV.am-ը գրում է.

Ձնհալից ու գարնանայի անձրևներից հետո աղբը հայտնվում է գետափի տներում: Գյումրի գետակը քաղաքի ամենամեծ սելավատարն է: Տարեցտարի գետակի աղբն ավելանում է: Գյումրիի քաղաքապետարանն անցած տարի գետակը մասամբ մաքրել է: Բնակկոմունալ բաժնի պետն ընդունում է, որ աշխատանքներն արդյունավետ չեն եղել, բայց արդարանում է, թե գետը շատ էր աղտոտված, իսկ մաքրման գումարը քիչ էր:

Գետակն աղբից ազատելու միակ խնդիրը գումարը չէ: Գետի ամբողջ երկայնքով կառուցված շինությունները այնքան խիտ են, որ տեխնիկայով գետակին մոտենալն անհնար է: Մաքրելու միակ գործիքը մնում է բահը: Քաղաքապետարանը գտել է մի ընկերություն, որը համաձայնել է առանց տեխնիկայի մաքրել գետակը. մնում է պայմանավորվել գինը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել