Armenpress.am-ը գրում է.

Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործելու է. ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական նորմերը գործելու են: Այս մասին«Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան նշել է ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: 

Հարցին, թե ինչ է նշանակում, որ օրենքի որոշ հոդվածները հակասահմանադրական են` Դավիթ Հարությունյանը պարզաբանել է. «Դա կարող է նշանակել մեկ բան. ենթադրենք` ինչ- որ մի լիազորություն տրված է կառավարությանը, բայց դա պետք է արվի օրենքով: Ենթադրենք` այդ գումարների պաշտպանվածությունը, կառավարման հետ կապված որոշակի պատասխանատվություն պետք է սահմանված լինի ոչ թե, ենթադրենք, Կենտրոնական բանկի որոշումով, այլ օրենքով, եթե ոչ, ապա դա դիտվում է հակասահմանադրական: Այդ տեսանկյունից օրենքում պետք է համապատասխան փոփոխություններ կատարվեն»,- ասել է պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել