
Նոր Զելանդիայում բնակվող նկարիչ Հենրի Հարգրիվզը վերջերս համագործակցել է ոճաբան Քեյթլին Լևինի հետ և նրա հետ միասին միայն սննդից պատրաստված քարտեզների շարք ստեղծել: Սկզբում նրանք որոշեցին ընտրել յուրաքանչյուր երկրի ամենահայտնի սննդամթերքը և դրանցով գեղեցիկ ու համեղ կոմպոզիցիաներ ստեղծել: Հնդկական կոմպոզիցիայի համար ընտրվեցին տարբեր համեմունքներ, իտալականի համար՝ լոլիկ, նորզելանդականի համար՝ կիվի, և այլն: Թե՛ Հենրին, թե՛ Քեյթլին չափազանց շատ են սիրում ճանապարհորդել: Խելք խելքի տալով՝ նրանք հետագայում որոշեցին ոչ թե հասարակ կոմպոզիցիաներ ստեղծել, այլ տարբեր երկրների քարտեզների շարք: Հենրին նշել է, որ իրենց ստեղծած քարտեզները ցույց են տալիս, թե ինչպես է այս կամ այն սննդամթերքը տեղափոխվել աշխարհի տարբեր երկրներ և արտասահմանցիների աչքում դարձել տվյալ երկրի մշակույթի բաղկացուցիչ տարրը: Հարցազրույցներից մեկում նա ասել է. «Այս նախագծում արտացոլված է, թե ինչպես է սննդամթերքը միավորում մարդկանց: Կարծում ենք, որ այս գեղեցիկ քարտեզները խոսակցության ընդհանուր թեմա կտան տարբեր ազգությունների մարդկանց և այս կերպ կհամախմբեն նրանց»:
Հարավային Ամերիկայի յուրաքանչյուր քաղաք քարտեզի վրա պատկերելու համար օգտագործվել է միայն մի տեսակի մթերք: Նույնը վերաբերում է նաև մնացած բոլոր երկրների քարտեզներին: Այնուամենայնիվ, Հարավային Ամերիկայի քարտեզն առանձնանում է այս շարքում, քանի որ դրանում բացառապես ցիտրուսային մրգեր են օգտագործվել: Տեղագրությունը, որի հեղինակը գրաֆիկական դիզայներ Սարիդ Մելմեդն է, այս քարտեզներին դասական ու վինտաժային տեսք է հաղորդում: Այս հոյակապ նախագծի ստեղծման պատմությանը ավելի մանրամասնորեն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութից:
Հարավային Ամերիկա
Աֆրիկա 
Ավստրալիա
Չինաստան 
Ֆրանսիա
Հնդկաստան
Իտալիա
Ճապոնիա
Նոր Զելանդիա
Բրիտանիա
ԱՄՆ



