Hayeli.am-ը գրում է.
Սահմանադրական դատարանում կուտակային համակարգի կիրարկման բլեֆը բացահայտվեց մինչև ՍԴ վերջնական որոշման հրապարակումը: ՍԴ նիստի ընթացքում ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը հայտարարեց, որ արդեն շուրջ 5337 մարդ կամավոր կատարել է կենսաթոշակային հիմնադրամի ընտրություն:
Մինչդեռ ավելի վաղ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հաշվապահների ասոցիացիայում հանդիպում-քննարկման ընթացքում հայտնել էր, որ արդեն իսկ շուրջ 15 հազար քաղաքացի է կամավոր կերպով կատարել կենսաթոշակային ֆոնդերի ընտրություն: Փաստացի ստացվում է, որ կուտակային համակարգի մասին Դավիթ Սարգսյանն ու Ներսես Երիցյանը երկու՝ միմյանցից էականորեն տարբերվող թվեր են հրապարակել:
Այսօր արդեն ֆինանսների նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ և բացատրել թվերի մանիպուլացիան: «2014 թվականի հունվար-մարտ ամիսներին իր դիմումի համաձայն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն կատարել է 5337 քաղաքացի, միևնույն ժամանակ նույն ժամանակահատվածում շուրջ 10 000 քաղաքացի գիտակցված կերպով ընտրել է «չընտրելու տարբերակը»՝ ընտրությունը թողնելով համակարգչին:
Հետևապես, ավելի քան 15 000 քաղաքացի արդեն իսկ կատարել են իրենց կենսաթոշակային ֆոնդերի ընտրությունը, ինչի մասին էլ հայտարարել էր ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հաշվապահների հետ հանդիպման ընթացքում»,-նշված է պարզաբանման մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ