Պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարին ընդհանրապես չեմ մասնակցել։ Ով մասնակցել է՝ շատ ապրի (մի քանի перекос-ը՝ հանած), հարգանքներս։

Շարժման ակտիվ միջուկը մի շատ կարևոր բան կարողացավ անել՝ չթողեց կողքից մուտիլովշիկներ, սադրիչներ, տարաբնույթ պայքարիստներ մտնեն ու հարամեն ամեն ինչ։ Բայց այսօրվա ՍԴ որոշմամբ վերջնական բան չի որոշվել։ Ու քանի որ կռիվը շարունակվելու է, ապա 5 ամիսը պիտի օգտագործվի նաև շարժման գաղափարական ենթակառուցվածք ստեղծելու համար։

Հա, ընդհանրապես պիտի հասկանանք. մարդը կարող է վայելել միայն այնքան ռեսուրս, որքանը որ ի վիճակի է պաշտպանել (ու կապ չունի, էլի, Բրյուսելում եք ապրում, թե Կոլումբիայի ջունգլիներում. մի տեղ պետությունն ու փաստաբաններն են խլում ձեր ռեսուրսները, մյուս տեղ՝ պարտիզանները)։ Այդ ռեսուրսների համար պայքարը հավերժ, անվերջանալի գործընթաց է։ Եւ այդ պայքարում ինչքան ավելի լուրջ ենթակառուցվածքներ ունես, այնքան ավելի շատ ռեսուրս կարող ես պահել-պաշտպանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել