Աշխարհի առաջնորդների համար անվտանգությունը չափազանց կարևոր է, ու բջջային հեռախոս ընտրելուց առաջ նրանք պետք է հաշվի առնեն այդ հանգամանքը: Ահա թե ինչ հեռախոսներ են օգտագործում աշխարհի առաջնորդները:

 1  Գերմանիա


Անգելա Մերկել-Nokia Slide

Անգելա Մերկելի հեռախոսը քաղաքական աշխարհի ամենահայտնի հեռախոսը դարձավ այն բանից հետո, երբ նախորդ տարվա հոկտեմբերին պարզվեց, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հետևել է կանցլերի հեռախոսազանգերին: Սակայն նա առնվազն երկու հեռախոս ունի, որոնք կանոնավոր կերպով օգտագործում է: Այն մեկը, որը գաղտնալսվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից, Nokia 6260 Slide հեռախոսն է եղել, որը կանցլերը հիմնականում օգտագործել է կուսակցական հարցերով: Պետական գործերի հետ կապված գործերի համար Մերկելն օգտագործում է BlackBerry Z10, որի մեջ տեղադրված է Secusmart-ի կոդավորման չիպ: Դուսելդորֆյան ընկերությունը պնդում է, որ նրանց արտադրանքը չի կարող ենթարվել հակերային հարձակման:

 2  Ամերիկայի Միացյալ Նահանգներ


Բարակ Օբամա-BlackBerry

Երբ 2009թ.-ին Բարակ Օբաման առաջին անգամ Սպիտակ տուն մտավ, նրա առաջին պայքարից մեկն էր պահել իր սիրած BlackBerry հեռախոսը՝ չնայած ադմինիստրացիայի իրավաբանների ու գաղտնի ծառայությունների առարկություններին: Այն ժամանակ Օբաման ասել էր. «Ես դեռ կապված եմ իմ BlackBerry-ին, նրանք ցանկանում են այն խլել իմ ձեռքից»: Դրանից հետո ԱՄՆ նախագահին թույլ են տվել հատուկ կոդավորմամբ ձևափոխված BlackBerry հեռախոս օգտագործել: Միայն Սպիտակ տան մի քանի պաշտոնյաներ ու ընտանիքի անդամներ գիտեն նրա անձնական էլեկտրոնային հասցեն: Երեք ամիս առաջ նա մի խումբ երիտասարդների հետ զրույցի ժամանակ անկեղծացել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով, իրեն թույլատրված չէ iPhone օգտագործել:

 3  Պակիստան


Նավազ Շարիֆ-iPhone-ներ և Samsung-ներ

Մի երկրում, որտեղ անսովոր հեռախոսահամարներ ունենալը պրեստիժային է համարվում, զարմանալի չէ տեսնել, թե ինչպես են հարուստ պակիստանցիները իրենց հետ ամենուր առնվազն երկու սմարթֆոն կրում: Նավազ Շարիֆը, ով արդեն երրորդ անգամ զբաղեցնում է աշխարհի ամենաբնակեցված երկրներից մեկի` Պակիստանի կառավարության ղեկավարի պաշտոնը, օգտագործում է թե iPhone և թե Samsung հեռախոսներ: Սակայն բոլոր այս հեռախոսները պատկանում են  նրա աշխատակիցներին, իսկ միակ հեռախոսը, որը նա ինքն է օգտագործում, BlackBerry Bold-ն է, որը նա օգտագործում է ընտանիքի անդամների և մի քանի մտերիմ քաղաքական գործիչների հետ կապ պահպանելու համար, ովքեր առավելություն ունեն նրա հեռախոսահամարն իմանալու:

 4  Ռուսաստանի Դաշնություն


Վլադիմիր Պուտինը պնդում է, որ չունի անձնական բջջային հեռախոս:

Ռուսաստաննի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է, որ հեռախոս չի օգտագործում՝ ի տարբերություն վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, ով հայտնի է որպես Apple ապրանքանիշի իսկական երկրպագու և iPhone 4-ի առաջին սեփականատերերից մեկը, երբ Սիլիկոնային հովտում Սթիվ Ջոբսը նրան նվիրեց դեռևս չթողարկված հեռախոսը: 2006թ.-ին Պուտինն ասել էր, որ նա շատ հեռախոսներ է ունեցել, սակայն չի օգտագործել դրանցից և ոչ մեկը, որովհետև նա ժամանակ չի ունեցել ու նախընտրել է հաղորդակցման այլ միջոցներ օգտագործել: Իսկ 2010թ.-ին նախագահը հայտարարեց, որ ընդհանրապես հեռախոս չունի՝ ավելացնելով. «Եթե ես հեռախոս ունենայի՝ այն անընդհատ կզանգեր»:
Սակայն Պուտինի` անձնական հեռախոս չոնենալու պատճառը հնարավոր է կապված է անվտանգության խնդիրների հետ: Հայտնի է նաև, որ նախագահը նաև խուսափում է համացանցից. փոխարենը տեղեկություններ ստանում ռուսական տեղեկատվության գործակալության կանոնավոր զեկույցներից: 2012թ.-ին Պուտինի ադմինիստրացիայի մասին հեռուստատեսային վավերագրական ֆիլմում նրա աշխատասեղանի վրա բազմաթիվ կարմիր թղթապանակներ են դրված եղել (ամենայն հավանականությամբ, տեղեկատվական զեկույցները) և հնաոճ կրեմագույն հեռախոսներ:

 5  Ֆրանսիա


Ֆրանսու Օլանդ-iPhone 5

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը անբաժան է իր IPhone 5-ից: Ասում են, որ նա տեքստային հաղորդագրություններով հաղորդակցվում է իր ընկերուհու՝ Ջուլի Գայեթի հետ: Սակայն նախագահական iPhone-ը օգտագործվում է միայն անձնական օգտագործման համար:
Դեռ մինչ Էդվարդ Սնոուդենի հայտարարելն այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսում է Ֆրանսիայի քաղաքացիներին, որը ստիպեց կառավարության անդամներին հրաժարվել իրենց սմարթֆոններից ու պետական օգտագործման պլանշետներից, Օլանդին հատուկ կոդավորմամբ ուլտրաանվտանգ Teorem հեռախոս են տվել: Օլանդի նախորդող Սարկոզին հրաժարվում էր օգտագործել այս հեռախոսը՝ պատճառաբանելով, որ դրանով զանգ կատարելու համար 30 վայրկյան է անհրաժեշտ լինում, որը չափազանց երկար էր, ըստ նրա: Սարկոզին BlackBerry-ի էր օգտագործում ու ամենևին չէր անհանգսաանում անվտանգության համար: 2007թ.-ին նա նաև լուսանկար ունի, որտեղ երևում է, թե ինչպես է իր հեռախոսը հանձնում Վլադիմիր Պուտինին՝ Մեծ ությակի գագաթնաժողովի ժամանակ ինչ-որ մեկի հետ խոսելու համար:

Այսօր նախկին նախագահը ավելի զգույշ է: Հեռախոսային գաղտնալսումներից խուսափելու համար համար նա նոր հեռախոս էր ձեռք բերել՝ Փոլ Բիսմութի անունով: Իրական Փոլ Բիսմութը դատական հայց է ներկայացնել նրա դեմ՝ նրա ինքնությունը գողանալու և օգտագործելու համար:

 6  Հյուսիսային Կորեա


Կիմ Չեն Ըն-HTC

2013թ.-ին ազգային անվտանգության հանդիպման ժամանակ արված Կիմ Չեն Ընի լուսանկարում երևում է թայվանական HTC ընկերության արտադրության նրա սմարթֆոնը:

Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հայտարարեցին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հեռախոսն օգտագործում է ընտանիքի անդամներին ու Աշխատավորական կուսակցության պետական պաշտոնյաներին զանգահարելու համար: Կիմը մեկն է մոտավոր այն 2 միլիոն կորեացիներից, ովքեր Կորեայի 25-միլիոնանոց բնակչության մեջ հեռախոս ունեն: Երկրի շուկայի հեռախոսները պիտակավորված են որպես սեփական արտադրության, այնինչ իրականում դրանք բոլորն արտադրված են Չինաստանում: Արտասահմանյան ապրանքանիշերը նույնպես ժողովրդականություն են վայելում, սակայն սրանք թանկ արժեն: Հյուսիսայում բջջային հեռախոսներ ունեն պետական պաշտոնյաները, մայրաքաղաքի  հարուստ բնակիչներն ու բիզնեսով ու առևտրով զբաղվողները, ովքեր կապի մեջ են Չինաստանի հետ: 

Հյուսիսային Կորեայի բաժանորդներին արգելված է հեռախոսի միջոցով միանալ համացանցին: Օտարերկրացի բաժանորդները կարող են միմյանց հետ կապ պահպանել ու միջազգային զանգեր կատարել, սակայն չեն կարող կապվել տեղացիների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել