Շատ ուրախ եմ այս փոքրիկ հաղթանակի համար, շնորհավորում եմ բոլորին։

Մի բան պարզ չի իմ համար, այսինքն եթե չլիներ այս շարժումը, ուրեմն այդպես էլ լինելու էր ու Սահմանադրական դատարանը ոչինչ չէր ձեռնարկելու: հակասահմանադրական այս որոշման դեմ։ Այսինքն Սահմանադրական դատարանը լավ չի աշխատում, կարող է ավելի լավ աշխատել և երկրում գործող բոլոր հակասահմանադրական օրենքները դադարացնել, կասեցնել... Սահմանադրական դատարանի աշխատողները աշխատավարձ են ստանում ժողովրդի մուծած հարկերից։ Հարգելի ՍԴ բարի եղեք աշխատել և Ձեր ծառայությունը լավ մատուցել, մարդկանցից ավելոդ ժամանակ ու էներգիա եք խլում, այդքան ակցիաներ կազմակերպելու ու իրականացնելու համար։ Ուշադիր ընթերցեք բոլոր օրենքները ու գտեք հակասահմանադրականները, հանեք դրանք։ Կամ ավելի հեշտ է ու ժողովրդին մնում է միանգամից փոխել ՍԴ ֊ում այդ թեմայով պատասխանատուին, ոչ թե կետ առ կետ օրենքների վրայով անցնել։ Վստահ եմ, որ կարող է ՍԴ֊ն ավելի լավ աշխատել ու շտկելու շատ գործ ունի։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել