ArmnewsTV.am-ը գրում է.
Սահմանադրական դատարանը Սահամանդրության պահանջներին հակասող և անվավեր ճանաչեց Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի քանի հոդվածներ, այդ թվում նաև «պարտադիր» բաղադրիչը: 64-էջանոց որոշման մեջ Բարձր դատարանը նշում է, որ վեճի առարկա խնդիրը անմիջական կապ ունի սեփականության իրավունքի հետ և իրավադրույթներն էլ առաջին հերթին պետք է քննարկել սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից: Ըստ ՍԴ-ի որոշման` Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը չի կարգավորում, թե ինչպես վարվել 45.000 դրամ նվազագույն աշխատավարձ ստացողի դեպքում. հաշվի չի առնվել Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և նվազագույն բյուջեի մասին օրենքի պահանջները, որոնք սահմանում են, որ աշխատավարձը պետք է ցածր չլինի նվազագույնից: Միաժամանակ ՍԴ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխության ենթարկելու համար: Իսկ մինչ այս կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



