Ուրբաթ 13-ը հեչ բարի չէր հին ու բարի ՕԵԿ-ական, նախկին տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի համար: «Ժողովուրդ» թերթը գրում է, որ մեր անուշ ախպերը հայտնվել է Սերժ Սարգսյանի սև ցուցակում: Իսկ թե ինչո՞ւ, պարզաբանում է հաջորդիվ: Չէ, բնավ ոչ նրա համար, որ Սարգսյանը սկսել է զզվել կույրաղիքներից, այլ այն պատճառով, որ իր պաշտոնավարման ժամանակ Մանուկը հասցրել է տապալել «Հյուսիս-հարավ մայրուղի» ծրագիրն ու գումարները վատնել: Կատարվածը լուրջ է այն առումով, որ տվյալ ծրագիրն իրականացվում է դրսի գումարներով, և իշխանությունները այսօր դրսից գումար ստանալու խնդիրներ ունեն: Այդ ամենի պատճառով Ս. Սարգսյանը նրան չի ընդգրկել ո՛չ կառավարության կազմում, ոչ էլ թույլ է տվել դառնալ պատգամավոր: Իսկ առաջիկայում էր Մանուկին ուրախ հեռանկարներ չեն սպառնում:
Ինչևէ մանկական անունով, բայց բնավ ոչ մանկական միամտությամբ Մանուկ Վարդանյանի սխալը այս օրերին փորձում է ուղղել սամասուդի չեմպիոն նորանշանակ տրանսպորտի նախարար Չոռնի Գագիկը և հանձնարարական ունի սեղմ ժամկետներում այս հարցում «պլան-նախագիծ» ներկայացնել: Հուսով ենք մեր աշխատասեր ընկերը կկատարի հանձնարարականը ու մեր պարտքասեր իշխանություններին բեդամաղ չի թողնի: