ԲՀԿ-ի վարած քաղաքականությունը, ինչպես միշտ, այժմ էլ անհասկանալի է: Այս անգամ էլ որոշել են դառնան ընդդիմության քարշակ ուժ ոչ թե գաղափարական առումով, այլ իրենց ֆինանսական ընդգծված առավելությամբ: Ապրիլի 28-ից որոշել են պահանջել կառավարության անվստահության հարցը (իհարկե, իրականում ոչ թե կառավարության, այլ հենց վարչապետի հրաժարականի հարցը): Ինչպե՞ս կարելի է վստահել մի կուսակցության, որի ղեկավարը չունի անհրաժեշտ գիտելիքների բազա քաղաքական լուրջ գործունեություն ծավալելու համար, ինչպե՞ս կարելի է վստահել մի կուսակցության, որի իրական ղեկավարները թաքնված են ականջների հետևում, ինչպե՞ս կարելի է վստահել մի կուսակցության, որը, լինելով ընդդիմություն, չի ձգտում քաղաքական պաշտոնների, ինչպե՞ս կարելի է վստահել մի կուսակցության, որը հինգ տարվա ընթացքում իրեն համարեց կոալիցիայի մաս, հետո չեզոք դիրք, հետո ձևացավ ընդդիմություն, և այս ցիկլը կրկնեց երկու անգամ, ինչպե՞ս կարելի է վստահել մի կուսակցության, որի իր հետևից տարավ ՀՀ քաղաքացիների շուրջ 25-30%-ը, և նախագահական ընտրություններին չառաջադրեց իր թեկնածուին, ինչպե՞ս կարելի է վստահել մի կուսակցության, որը հստակ անելիքների որոշում չունի և կախված է տվյալ ժամանակի իրավիճակից: Մի խոսքով, ԲՀԿ-ն ոչ թե կուսակցություն է, այլ ազդեցիկ մարդկանց հավաքածու, որոնք ուղղորդվում են արտերկրից հրահանգներ կատարելով:



