Emedia.am-ը գրում է.

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացան քառորդ եզրափակիչ փուլի առաջին 2 հանդիպումները:

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումներն իսկական նվեր դարձան բոլոր ֆուտբոլասերներին: Կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ատլետիկոն» իրենց խաղի առաջին կեսում անցկացրեցին դինամիկ ու դիտարժան ֆուտբոլ, սակայն ընդմիջման հեռացան առանց գնդակներ խփելու: Երկրորդ կեսն ընթանում էր նույն հունով: Սակայն 56-րդ րոպեին բոլորին ցնցեց բրազիլացի Դիեգոն: Հյուրերի` փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստը  հեռու տարածությունից կատարած հարվածով անակնկալի բերեց Խոսե Պինտոյին:

 

Բաց թողած գոլից հետո «Բարսան» նետվեց առաջ ու հավասարեցրեց հաշիվը: Անդրես Ինյեստայի ֆանտաստիկ փոխանցումից հետո Նեյմարին ոչինչ չէր մնում, քան հանգիստ գրավել մրցակցի դարպասը: 

 

Զուգահեռաբար ընթացող «Մանչեսթեր Յունայթեդ»- «Բավարիա» խաղում նույնպես երկրպագուներն առաջին կեսում դարպասի գրավում չտեսան: Խաղում բացահայտ ֆավորիտն, իհարկե, Գվարդիոլայի թիմն էր, սակայն առաջինը հաջողության հասան դաշտի տերերը: Անկյունայինի խաղարկումն ավարտվեց Նեմանյա Վիդիչի գլխի դիպուկ հարվածով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել