Դրական է, երբ ոչ հայկական՝ միջազգային, այդ թվում ռուսական լրատվամիջոցներն անդրադառնում են Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակին: Սակայն ցավալի է, երբ այդ լրատվամիջոցները, երբեմն անտեղյակությամբ պայմանավորված, երբեմն էլ, գուցե, միտումնավոր, իրականությունը ներկայացնում են խեղաթյուրված:

Առավել տարօրինակ է, երբ քեզանից հարցազրույց է վերցնում շատ փորձառու ու ճանաչված լրագրող, ում հետ տարիների համագործակցության փորձ ունես, հարցազրույցի մի առանձին հատված կտրում ասածիդ համատեքստից, օգտագործում լրիվ այլ հետևություններ անելու համար: Ցավոք, այսօր ես հենց նման իրավիճակում հայտնվեցի. ռուսական «Известия» օրաթերթի հայաստանյան թղթակից Տիգրան Հովհաննիսյանը ինձանից հարցազրույց խնդրեց՝ տվեցի: Իսկ երբ կարդացի հոդվածը, անկեղծորեն զարմացա: Ոչ թե նրա համար, որ լրագրողական-խմբագրական նման հնարքներին ծանոթ չեմ, այլ որ Տիգրան Հովհաննիսյանից նման բան չէի սպասում: Հավելեմ, որ իմ դիմումը՝ ինձանից կատարված մեջբերումը հստակեցնել, կատարել ամբողջությամբ ու չկտրել համատեքստից, մնաց առանց պատասխանի... Ցավոք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել