ԲԱՑԱՌԻԿ. Ի՞նչ է խորհրդանշում Չեխիայի դեսպանի տարազը և ո՞վ է նրա հայ ընկերըArmnewsTV.am-ը գրում է.

Տոմաշ Պերնիցկին` Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը, նախագահի նստավայր է եկել ազգային տարազով` Վալակիայի շրջանից: Այն հագնում են միայն հույժ կարևոր դեպքերում: Դեսպանի համար նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը հենց այդ իրադարձություններից էր: Պապերից փոխանցված ու իրենց հասած ազգային տարազի յուրաքանչյուր սիմվոլ մի բան է խորհրդանշում:
Հայ-չեխական բարեկամությունը ու պետությունների հարաբերությունների զարգացումը եղել է Նախագահ Սարգսյանի ու դեսպան Պերնիցկու զրույցի հիմնական թեման: Հայ-չեխական հարաբերությունները զարգանում են: Հենց այդ էր փաստում Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը Չեխիայի հանրապետություն: Այն ժամանակ էլ, հիմա էլ երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել զարգացնել քաղաքական ու տնտեսական հարաբերությունները: Դեսպան Պերնիցկին նշում է, որ սպասվում են նոր այցելություններ` խորհրդարանական մակարդակով:
Ինչո՞ւ Եվրամիությունը չի ցանկանում Հայաստանի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը: Տոմաշ Պերնիցկին Արմնյուզի հետ բացառիկ հարցազրույցում խոստովանում է, որ Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշումից հետո թեև փոխվեցին Հայաստան-ԵՄ հարաբերությունները, սակայն դրանք ավելի խորացնելու ցանկությունը չանցավ` Եվրամիությունը այժմ էլ պատրաստ է գործակցել Հայաստանի հետ, սակայն միայն քաղաքական հատվածը հնարավոր չէ ստորագրել:
Նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում իր ելույթում նշել էր, որ Հայաստանի և Չեխիայի միջև առևտրաշրջանառությունը 2013-ին 40 տոկոս աճ է գրանցել: Հայ-չեխական գործարար համաժողովի ընթացքում երկու կողմերն էլ նշեցին, որ եղածը բավարար չէ: 
Անցած տարի Հայաստանից Չեխիա է մեկնել է 4500 Հայաստանի քաղաքացի` Պրահան տեսնելու նպատակով: Պերնիցկին այժմ ցանկանում է ակտիվացնել ուսանողական փոխայցերը: Նա յուրահատուկ ջերմ վերաբերմունք ունի հայերի նկատմամբ: Նկարիչ ընկեր ունի, որը հայ է, նրա գործերը խնամքով փակցրել է իր բնակարանում:
Հայ-չեխական բարձր մակարդակի հաջորդ հանդիպումը ծրագրված է Պրահայում` Արևելյան գործընկերության շրջանակում: Պերնիցկին նշում է, որ սիրով հրավիրել են Նախագահ Սարգսյանին և սպասում են նրան Պրահայում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել