«Շպիգել». ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության թիրախում են հայտնվել Մերկելը և 122 օտարերկրյա առաջնորդներPanorama.am-ը գրում է.

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) նախկին աշխատակցի՝ Էդվարդ Սնոուդենի կողմից արխիվից մի շարք դասակարգված փաստաթղթեր են տրամադրվել լրագրողներին, որոնք բացահայտում են, որ Մերկելի անունը հայտնվել է հսկողություն բազայում, որտեղ կան ավելի քան 100 օտարերկրյա առաջնորդների անուններ: Այս մասին գրում է գերմանական ազդեցիկ «Շպիգել» հանդեսը:

«Բրիտանական կառավարական կապի կենտրոնի (որն իրականացնում է ռադիոէլեկտրոնային հետախուզում և ապահովում է կառավարության և բանակի հետ առնչվող տեղեկատվության անվտանգությունը) թիրախում են հայտնվել երեք գերմանական ընկերություններ, որոնք գաղտնի կերպով զբաղվում են համակարգչային սերվերների և իրենց աշխատակիցներին գաղտնալսման գործով:

Փաստաղթերից պարզ է դառնում, որ Բրիտանական կառավարական կապի կենտրոնը և ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը դատական կարգով ձեռք են բերել համաձայնություն՝ լրտեսելու Գերմանիային և հատուկ տվյալների բազայում հավաքագրել կանցլերի վերաբերյալ տեղեկատվությունը: Արդյո՞ք ժամանակն է երկրի համար բացել պաշտոնական լրտեսական հետաքննություն»,-հարց է տալիս թերթը:

Աղբյուրը եզրակացնում է, որ սա արագ կերպով կդառնա կարևոր քաղաքական թեմա, որը հետագայում կարող է «բեռ լինել» արդեն իսկ լարված տրանսատլանտյան հարաբերությունների համար :

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել