Տեսնել, թե ինչ հետևանքներ բերեցին բարիկադները ուկրաինական պետականությանն ու ուկրաինական ժողովրդին, լավ հասկանալ, որ այդ բարիկադները առավել մեծ վնասներ կհասցնեն հայոց պետականությանն ու Հայաստանի քաղաքացուն և խոսել Հայաստանում բարիկադներ ստեղծելուց, մեղմ ասած, անթույլատրելի է: Ակնհայտ է, որ Հայաստանում բարիկադներ չեն լինելու, քանզի ի տարբերություն նման կոչեր անող քաղաքական գործիչների, Հայաստանի քաղաքացին և իշխանությունը լավ են գիտակցում պետականության արժեքն ու քաղաքացու անվտանգությունը: Ցավում եմ, որ ամեն գնով իշխանության հասնելու մոլուցքը պատում է նաև երիտասարդ սերնդի որոշ գործիչների և կոչ եմ անում նրանց սթափվել` հակառակ պարագայում մենք ստիպված կլինենք սթափեցնել նրանց:
Հ.Գ. Ոչ ոք չի ասում մի՛ քննդատեք, ոչ ոք չի ասում մի՛ պայքարեք իշխանությունների դեմ, բայց ամեն ինչ չափ ունի, և բոլորս միասին պետք է ասենք` ճանաչե՛ք Ձեր չափը:



