Սիրիայում ժողովրդավարության դիմակի տակ տեղի է ունենում մասշտաբային միջազգային ահաբեկչություն, որի գլխավոր հովանավորն է ԱՄՆ-ն, սակայն իբր թե հանդիսանում է նրա դեմ պայքարողներից մեկը, իսկ դեպքերը ցույց են տալիս, որ լրիվ հակառակն է:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը չեն ճանաչում ԱՄՆ-ն, Եվրամիությունը և նրանց դաշնակիցները Արաբական աշխարհում, այսինքն՝ ճանաչում են, այսպես կոչված, ընդդիմությանը, որը ո՛չ թե Սիրիայի ժողովուրդն է, այլ միջազգային ահաբեկչական խմբավորումներն են, ովքեր պատերազմում են Ասադի իշխանության դեմ: Իսլամական ֆունդամենտալիստները ներթափանցում են Սիրիա՝ հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածքից՝ թուրքական իշխանությունների բարձր հովանու ներքո:
Հայերը, ինչպես հայտնի է, պաշտպանում են Բաշար Ասադի իշխանությունը. հայկական Սփյուռքի ամենաբարեհաջող ու կազմակերպված գաղթօջախը վտանգի տակ է. եթե Ասադը տանուլ տա իշխանությունը՝ այնտեղ ո՛չ մի հայ չի՛ մնա: Հիշեցնեմ, որ Սիրիայի իշխանություններին են պաշտպանում Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք դեմ են պատերազմական գործընթացներին, իսկ Ռուսասատնը աջակցում է Սիրիային ռազմական և աշխարհաքաղակականության բոլոր հնարավոր միջոցներով՝ թույլ չտալով ԱՄՆ-ի և Եվրոպայի ռազմական ինտերվենցիան Սիրիայի դեմ ու իշխանության իսլամիզացիան:



