Ոչ մի հայ մարդ, որը ի սկզբանե հետևում էր Քեսաբի շուրջ ընթացող պրոցեսներին, չէր կարող Քեսաբին վերագրվող կադրերը լուրջ ընդունել, քանի որ բազմիցս ասվել էր, որ հայերը լքել են քաղաքը մինչև ահաբեկիչների մուտքը և այնտեղ մնացել են միայն սակավաթիվ ծերեր: Բայց քիչ թե շատ տրամաբանող մարդ նաև հարց կտար, թե ինչո՞ւ են մարդիկ այդպես մասսայական լքել իրենց բնակավայրը: Միայն մի պարզ պատճառով, որ այդ կադրերը, որոնք վերագրվում էին Քեսաբին, կարող էին իրականություն դառնալ, եթե այնտեղ հայ մնար: Հիմա ոմանք դեմքներին հպարտ արտահայտությամբ տարածում են կադրեր, որոնք բացահայտում են «ողջ ճշմարտությունը» Քեսաբից: Կարծես թե մեծ բացահայտում են արել: Իրականում Քեսաբի շուրջ նման աղմուկը հնարավոր չէր լինի, եթե չլինեին այդ կադրերը: Անկախ նրանից, որ հիմա կհերքվի դրանց իսկությունը, էդ կադրերը իրենց դերը Քեսաբի շուրջ մոբիլիզացիայի հարցում կատարեցին: «Մարդիկ դիակ են ուզում» ասում էր «Խաղալիք» ֆիլմում 10 տարեկան խմբագիրը, որը նոր նոր յուրացնում էր մեդիայի գաղտնիքները: Քարոզչական պատերազմում, ինչպես պատերազմում, շատ մեթոդներ արդարացված են: Էնպես չի, որ այս քարոզչական պատերազմը միայն հայերն էին տանում վասն իրենց շահերի, բայց, բնականաբար, հայերը չէին կարող անտարբեր լինել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10203423079120130?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել