Հարցը շատ լրջացավ արդեն, մի քանի միամիտներ ու մի քանի դեբիլներ առանց պատասխանատվության զգացումի Հայաստանը ներքաշում են մի ահավոր ու շաաատ վտանգավոր ավանտյուրայի մեջ: Եկեք հերթով գնանք.

1. Քեսաբում հայերի սպանության ու իսլամիստների վայրագությունների մասին ապատեղեկատվություն ա տարածվում մի կասկածելի ռուսական սայթից: Շուտով հայտնի ա դառնում, որ դա դեզինֆորմացիա ա: Իրականում Քեսաբում ոչ մի հայի սպանության մասին լուր չկա, քեսաբցիներն ապահով էվակուացվել են Լաթաքիա: Քեսաբն էլ Ասադը անպայման հետ կգրավի, հանգիստ եղեք, առանց Քեսաբ ալաուիները կարան միանգամից զանգվածաբար մտնեն Միջերկրական ու խեղդվեն. քարտեզներ նայեք: Էս պատմությունը մինչ էս պահը լրիվ Կիկոսի մահն էր:

2. Ժամը մեկ մի ռուս դերասան կամ ինչ-որ գործիչ հայտարարություն ա անում Քեսաբի հայերի մասին՝ скорблю вместе с армянами ոճով: Ուշադրություն՝ մենակ ռուս: Դե ռուսական ԶԼՄ-ներն էլ ակտիվ շարունակում են Քեսաբում հայերի геноцид-ի մասին խոսել: Անգամ չեչեն Կադիրովն ա խոսում ՆԱՏՕ-ի կողմից պատրաստված ծայրահեղականների կողմից հայերի ցեղասպանության մասին:

3. Ռեգնումը գրում ա, որ Հայաստանը լավ կանի Աֆղանստանից իր խաղաղարարներին հանի ու Սիրիայում տեղակայի: Ու սկսի արյունաքամ լինել սիրիական պատերազմում ու ձեռքի հետ էլ հզոր դաշնակցի համար միջամտության առիթ ստեղծի: Կապ տեսա՞ք, թե դեռ չէ:

4. Անտեսելով փաստերը՝ որոշ նաիվ «հայրենասերներ» շարունակում են արշավը: Ավելին՝ ԿԱԶՄԱՎՈՐՎՈՒՄ Ա ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՒՄԲ, որը կմեկնի Քեսաբ կռվելու: Ստեղ էս արկածախնդրությունը դառնում ա Քաջ Նազարը՝ ուղղակի անհամեմատ ավելի ողբերգական հետևանքներով:

(Հետաքրքիր ա՝ էս ուղարկող հայրենասերները նիզաշտո տեղը էդ տղերքի մահվան մեջ իրենց մեղքը զգալո՞ւ են: Բայց էդ կարևոր էլ չի հետևյալի համեմատ):

Հասկանում ե՞ք՝ ա)Արցախից ու Հայաստանից մարտունակ ուժ ա հանվում, երբ ամեն վայրկյան նույն ավանտյուրան կարա լինի Ղարաբաղի սահմանին, և բ) տարվում ա Ասադի դեմ կռվողների դեմ կռվելու՝ Հայաստանը ներքաշելով մի կռվի մեջ, որը ընդհանրապես մերը չի, ու Հայաստանի դեմ կրկին ոտքի հանելով տարբեր տեսակի մոջահեդների:

5. Պարզ ա չէ՞, որ եթե Բյուզանդիոնը սենց «на тропу войны» ա դուրս եկել, մյուս թեժացումը որտեղ կարա լինի: Ու պարզ ա չէ՞, թե պատերազմի մեջ հայտնված Հայաստանը փրկության համար ո՞ւմ ոտքերն ա ընկնելու:

6. Պատմական ակնարկի կարիք կա՞, թե էդ օրհասական վիճակն ու համապատասխան փրկությունը ոնց ա կազմակերպվում ու ինչ կորուստների գնով: Շատ հետ չենք գնա. 1800-ականներ՝ Ղրիմի պատերազմ, Բեռլինի կոնգրես... կհիշենք միայն 1914-ից էս կողմը՝ գրավում-նահանջ-ցեղասպանություն-գրավում, Քյազիմ Կարաբեքիրին նամակներ՝ հայերի վրա հարձակվելու թույլտվությամբ, Հայաստանի վրա հարձակում Թուրքիայից ու Ադրբեջանից ու ամենավերջում՝ Կարսի, Արդահանի, Նախիջևանի ու Ղարաբաղի հանձնում՝ Երևանի փրկության համար (դե Զանգեզուրն էլ էր նախատեսված, գիտեք, Նժդեհը զոռով պահեց):

Ջոկո՞ւմ եք՝ ինչին եք մասնակցում ու նպաստում: 
ՑՆԴԵ՞Լ ԵԵԵԵՔ, ՈՒՇՔԻ ԵԿԵՔ.........

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել