Սա Բարեկամության հրապարակից Կիևյան փողոցի սկիզբն է: Պաշտոնական կանգառը միշտ ազատ է, որտեղ 2-3 ուղևոր սպասում են փոխադրականի մոտենալուն: Սակայն ուղևորների 99%-ը մեծ ու փոքր փոխադրականներին սպասում են ոչ պաշտոնական կանգառում` հրապարակի ու փողոցի հատույթում: Բոլոր ավտոբուսները և երթուղային տաքսիները տարիներ շարունակ կանգնում են հենց այդտեղ: Համոզված եմ, որ խնդիրը կարգավորելու համար շատ բան պետք չէ: Միայն պատկան մարմինների ցանկությունը և երկու-երեք օրում Երևանում բոլոր փոխադրականները կկանգնեն միայն սահմանված տեղում: Ամեն անգամ հերթական մոտեցող երթուղայինը գրոհող ուղևորների խումբ տեսնելիս, մտածում եմ, թե այս ամենը երբևէ վերջ կունենա...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել