Yerkir.am-ը գրում է.
Անցած շաբաթ ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը մի շարք ուշագրավ հայտարարություններ էր արել, մասնավորապես, որ «եթե քաղաքական մեծամասնությունը չգնա փոփոխությունների, ապա ոչ իշխանական չորս ուժերի հաջորդ քայլերը կլինեն ռադիկալ, այսինքն` կազմակերպվելու և իրականացվելու են տասնյակհազարավոր մարդկանց հանրահավաքներ Երևանի փողոցներում ու հրապարակներում»:
«Մենք շատ լավ գիտենք քայլերի հաջորդականությունը ապրիլի 28-ից հետո, ահա` ինչու իշխանությունները պետք է ճիշտ հետևություններ անեն, որ խուսափեն բարիկադներից, ցնցումներից և անիմաստ թշնամանքից»,- ասել էր պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/64686.htm
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



