Այլևս իրավունք չունենք միջազգային ասպարեզում լինել պասիվ խաղացող: Եթե աշխարհասփյուռ հայությունը չհամախմբվի Հայաստանի շուրջ ու Հայաստանի համար, ապա դատապարտված ենք բոլորս մնալ միջակ պետություն, իսկ հայերը օտար երկրներում 2-րդ պլանի խաղացող: Եկեք նայենք հարցին առանց էմոցիաների՝ սթափ հաշվարկելով մեր շահերը: Երկու աշխարհամարտերի ընթացքում գլոբալ առումով համախմբված չենք եղել, չենք ունեցել պետականություն, որի շուրջ կարող էինք համախբվել և ստանալ մեր ազգային-պետական շահը: Տառապել ենք աշխարհի մյուս պետություններում իրենց ժողովրդների հետ, կռվել ենք մյուսների կազմում մյուսների համար, բայց օգտվել են հաղթանակից մյուսները, իսկ մենք ստացել ենք փշրանքներ: Դա բնական է, որովհետև չենք ունեցել պետություն: Այժմ էլ սկսում է 3 համաշխարհային բախումը, որովհետև միգուցե սա գլոբալ պատերազմի չվերաժվի, մնա լոկալ կոնֆլիկտների մակարդակում, բայց պետք է կույր լինել, որ չնկատես սկում է: Եթե կան հայեր, որ մտածում են Հայաստանից աջը քաշեն ու լավ կլինի իրենց համար՝ չարաչար սխալվում են, որովհետև նորից տառապելու են մյուսների հետ, մյուսների համար, զրկանքներ են կրելու մյուսների համար, վայելելու են մյուսները, իսկ իրենց լավագույն դեպքում փշրանքներ են ստանալու: Կարծո՞ւմ եք՝ օտար երկրներում ձեր վաստակած բանկային հաշիվները չեն տուժելու: Կարծո՞ւմ ե՝ք ֆիզիկապես անվնաս եք բոլորդ մնալու: Կամ մտածո՞ւմ եք՝ ձեր գույքը չի վնասվելու: Եթե համախմբվեք մեր պետության շուրջ, միգուցե նորից այդ ամենի միջով անցնեք, բայց արդյունք վայելողներից մեկնել մենք կլինենք, և իզուր չեն անցնի մեր մաքառումները: Կսկսեք բողոքել Հայաստանի իշխանություններից, որ նրանց պարտավոր չե՞ք, ձեր ունեցվածքով գալիս Հայաստան: Միամիտ մի եղեք. մեծամասշտաբ, գլոբալ պատերազմի դեպքում էլ չեք նայի Հայաստանի քաղաքական իրավիճակին ու կգաք Հայաստան, բայց արդեն, ցավոք, ունեզուրկ, Հայաստանի հաղթանակին չեք նպաստի դրանով, գուցե միայն ֆիզիկապես նպաստեք: Մեր ընտրելու ժամանակն է. կամ մնում ենք աշխարհասփյուռ և այլոց օգնական ու օտարին ծառայող, կամ համախմբվում ենք մեր պետության շուրջ: Լավ հիշեք՝ մեկ է մի օր գալու եք Հայաստան, լավ կլինի ժամանակին և անվնաս գաք, որովհետև ինչքան էլ մեր կիսավեր ու աղքատ տնից փախչենք ուրիշի հարուստ տուն, չենք դառնա նրա տան անդամ, մի օր կվռնդեն. եկեք մեր տունը շենացնենք ու հզորացնենք, ոչ թե ուրիշի շեն տնով հիանանք: Այդ ուրիշն էլ է ժամանակին իր տունը սարքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել