Footsport.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 23-րդ մրցափուլի «Լոկոմոտիվ» - «Սպարտակ» (0-0) հանդիպումից հետո իր հարցազրույցում ասել է, որ իրենք պայքարելու են մինչև վերջ և որ պետք չէ «Սպարտակին » դուրս մղել չեմպիոնության համար պայքարից: Սակայն առավել ուշագրավ է հարձակվողի հետևյալ դիտարկումը. «Թիմում շատ ֆուտբոլիստներ, չեմ ասի` ովքեր, ցանկանում էին, որ Վալերի Կարպինը մնա «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնում: Ինչպես հայտնի է, Կարպինը պաշտոնանկ արվեց «Անժիի» հետ (2:2) խաղից հետո և գլխավոր մարզչի պաշտոնակար նշանակվեց Դմիտրի Գունկոն: Նրա ղեկավարությամբ, «Սպարտակը» հաջորդ խաղում հյուրընկալվելիս պարտվեց «Կրասնոդարին» `0-4: Այդ հանդիպումից հետո ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություններ եղան, որ «Սպարտակի» ֆուտբոլիստները դեմ էին Կարպինի պաշտոնանկությանը, սակայն կոնկրետ անուններ չէին նշվում: Իսկ ահա պաշտոնանկության փաստը ողջունողների պակաս չզգացվեց: Մասնավորապես, շտապեց այդ մասին բարձրաձայնել «Ռոստովի» հարձակվող Արտյոմ Ձյուբան, ով «Սպարտակի» ֆուտբոլիստ է և վարձավճարով է հանդես գալիս «Ռոստովում». «Կարպինի պաշտոնանկությունը ճիշտ էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ