Ձյունը ոնց որ հատուկ եկած լիներ, որ պատարագն ուշացներ, որ ես հասցնեի:
Դուք գիտե՞ք՝ ինչ լավն է կիսամութ ու կիսադատարկ Գրիգոր Լուսավորիչը ձնոտ ու ցուրտ կիրակի օրերին:
Դուք գիտե՞ք՝ ինչքան լավն են տեր Վահրամի քարոզները: Ինչքան բովանդակալից են՝ ասես հատուկ հասցեագրված:
Իսկ նկատե՞լ եք, թե ինչքան սիրուն են եկեղեցու ջահերը՝ ամենամեծից մինչև ամենափոքրերը: Էդ պարզ ու ասկետիկ ու հայկականի համար ահռելի չափերի եկեղեցու ինտերիերում ինչքան սիրուն են նայվում էդ պարզ ու միաժամանակ մոդեռն, երկարուկ ու սուր-սուր ձևերը:
Իսկ խորանի վարագո՞ւյրն ու վարագույրի խաչե՞րը:
Իսկ դուք գիտե՞ք՝ ինչքան սիրուն են երգում պատարագը երգչախումբն ու սարկավագները էնտեղ:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/692100.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել