«Սիրիահայերը պետք է ինքնապաշտպանության միջոցներ ձեռնարկեն» ասողներին պատասխանում եմ՝ «Ուշ ես, զինվոր»: Երեք տարի է՝ ասում եմ «Դատարկեք սիրիահայությունը»: Չէ՛, գաղութ պահել ուզեցին ջոջերը...Քանի հոգի իմ դեմ լարվեցին, ընկերությունից դուրս եկան: Հիմա տեսնեմ, թե ոնց եք պահելու իրավիճակը, բոլորդ դարձաք ռազմագետ: Գնացողը ետ չի գա, կամ էլ լավագույն դեպքում հաշմանդամ կվերադառնա՝ այն էլ առանց հաղթանակի: Բանը բանից անցել է սիրիահայության համար:
Երեք տարի է՝ ասում եմ «դուրս ելեք այդ անիծված տեղից»...«Չէ», -ասում էին, - «Սիրիան մեր հայրենիքն է, Ասադը մեզ կպաշտպանի, կեցցե՛ Ասադը, լավ է լինելու» և այլն...Դե հիմա նորմալ է, որ մարդիկ իրենց հայրենիքի ու համոզմունքների համար մեռնեն:
ՈՉ ՄԻ ԿԱԹԻԼ ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆ ՕՏԱՐ ՀՈՂԻ ՎՐԱ: ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ:
1975թ.-ին Լիբանանում 300.000 հայություն կար: Այսօր հազիվ 50.000 են մնացել: 1978թ.-ին Իրաք-Իրան պատերազմն էր ընթանում: Իրաքում համարյա հայ չմնաց, Իրանում՝ 200.000 հայությունից այսօր հազիվ մի 40-50.000 հոգի կա: Սիրիայում երեք տարի առաջ հազիվ 50-60.000 հայություն գոյություն ուներ: Իսկ այսօ՞ր....Իսկ վա՞ղը...Երեկ Լիբանանը, Իրաքը, Իրանը, այսօր Սիրիան, իսկ վաղը՝ ո՞ր մի երկրից հայը նորից պիտի թշվառ հեռանա:
Իսրայելը երբեք իր աշխարհով մեկ ցրված հրեաների համար արյուն չի թափել, երբ հայրենակիցները օտար հողի վրա վտանգված են եղել: Այն երկրում, որտեղ պատերազմ է լինում, սուսուփուս իր ազգակիցներին տեղափոխում է Իսրայել՝ հզորացնելով սեփական երկիրը: Իսկ մենք ի՞նչ ենք անում պարապ բողոքներ կոչեր եւ դատապարտումներ թշվառ ենք թշվառ:
Պատերազմի ժամանակ նաև երբեմն նահանջելն է անհրաժեշտ, որպեսզի նորից ուժ հավաքես և գրոհի անցնես: Քեսաբը նման է այդ մի խումբ զինվորներին, ովքեր ընդհանուր զորքի նահանջելուց հետո փոքրաթիվ խմբով թշնամու խորքում է հայտնվել: Սուսուփուս նահանջելուց բացի ուրիշ ելք չկա, կամ մինչև վերջին զինվոր կկոտորվեն: Նահանջել ասելով՝ նկատի ունեմ մինչև Երևան, վասնզի մեր ապագա գրոհները ՄԻԱՅՆ Երևանից են լինելու, այլ ոչ Փարիզից ու Լոնդոնից...
Ե՞ՐԲ ՊԵՏՔ Է ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՄՈԶՎԻ, ՈՐ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ:
Ի՞ՆՉ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵՋ ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿԸ, ԵԹԵ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼԸ ՉԷ...
Մեծ պետությունների շահերն են բախվում Սիրիայում (ԵՄ, ՆԱՏՕ, ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, Թուրքիա): Ուզում են քանդել Սիրիան: Մենք ո՞վ ենք: Մեզ ոչ էլ հաշվի են առել: Մի 10-12.000 հայ է մնացել, պետք է դուրս գան և վերջ: Թուրքիայի հոգսը չէ սիրիահայությունը, այլ նրանց նպատակը Սիրիան քանդելն է: Իսկ Քեսաբը ռազմավարության համար է պետք: Թե չէ 80 մլն-ոց Թուրքիան 2000 քեսաբցիների դարդի՞ն էր մնացել:
Իսկ սիրիահայերը 23 տարվա ընթացքում Հայաստանը բանի տեղ դրեցի՞ն: Ինչի՞ տեղ դրեցին Հայաստանը... Գոնե գիտե՞ք այսքանը:
Սիրիայի մեջ ոչ ֆիզիկական ապահովություն ունեն, ոչ էլ ՀԱՑ՝ ՈՒՏԵԼՈՒ: Բոլոր սիրիացի գաղթականները ՎՐԱՆՆԵՐԻ տակ ապրելով՝ կգոյատևեն ուրիշ երկրների մեջ...ՀԱՅԱՍՏԱՆԻ մեջ սիրիահայերը վրանների տակ չեն մնացել, իսկ սիրիահայերին տրված արտոնությունները ոչ մի հայաստանցու չէ տրված, ոչ էլ հատկապես ազատամարտիկներին...Հաջորդ անգամ կարմիր գորգով և զինվորական նվագախմբով պիտի դիմավորենք երևի, որ գան ու գոհ մնան: 6000 սիրիահայից արդեն շատերը Հայաստանում բնակարան ու գործ ունեն:
Իսկ, եթե սիրիայի պատերազմից առաջ հաստատվեին իրենց ունեցած ոսկիներով հանդերձ, Հայաստանը կշենացնեին:
Իմիջիայլոց, եթե Հայաստանը սիրիահայ փախստականներով հեղեղվի, միջազգային կազմակերպություններն էլ կօգնեին:
Երբ մարդը չի ուզում ոչ զենքով պաշտպանվել, ոչ մեռնել, ոչ էլ վտանգավոր վայրից հեռանալ, ինչպե՞ս պետք է այդ մարդուն հասկանալ վերաբերվել կամ անվանել: Խնդրում եմ հոգեբանական վերլուծություն անել: