
Հայ հաքերների խումբը թուրքական երկու կայք է կոտրել և տեղադրել «Save Kessab» գրությունը: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց բլոգեր Անի Մարգարյանը:
«Հաքերային հարձակման իրականացնողը հայ հաքերների Monte Melkonian Cyber Army խմբավորումն է, որը խափանել է 2 թուրքական կայք, մի քանի օր առաջ խափանել էր ևս 10-ը՝ տեղադրելով Քեսաբը պահպանելու կոչեր և Հայոց Ցեղասպանությանը վերաբերող տեսանյութեր ու լուսանկարներ: Այս խմբավորումն ակտիվացել է 2014-ին, մասնավորապես՝ փետրվարին՝ Գուրգեն Մարգարյանի հիշատակին խափանելով ադրբեջանական մի շարք կայքեր, մարտի սկզբերին էլ ադրբեջանական կայքերից մեկում տեղադրել էր հայ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարը: Ներկայիս հաքերային գործողությունն ուղղված է Սիրիայի Քեսաբ հայաբնակ քաղաքի հայերի՝ Թուրքիայի անմիջական միջամտությամբ տեղահանման և նրանց տների թալանի հարցը հերթական անգամ բարձրաձայնելուն»-նշեց Անին:
Շարունակությունը՝ այստեղ




