Ամեն ամիս վերջնի ուրբաթ օրերը իմ համար շատ հագեցած են լինում: Այս ուրբաթը բացառություն չէր. առավոտ սկսեցի դարի ամենայն հայոց դեմագոգ Խոսրով Հարությունյանին ըմբոշխնելով, հետո մի քանի ժամ բարձրախոսը ձեռքումս չափչփում էի Երևանի փողոցները՝ մարդկանց միտինգի հրավիրելով: Այնուհետև որպես հանգիստ Ազատության հրապարակում ըմբոշխնում էի ազգագրական երգերը, երբ հանգստիս վայիս եղավ Պարույր Հայրիկյանը՝ իր սուպեր գազելով: Կրքերը գագաթնակետին հասան, երբ 10 մետր քառակուսու մեջ իրար հանդիպեցին վերը նշվածը ՀՀԿ տատին ու տիկին Սուսանան՝ ազատամարտիկներից, հա մեկել մի հատ տղամարդ, որ բոլոր միտինգներին լինում է. ամենայն հավանականությամբ, ոմանց վրդովեցրել էին Հայրիկյանի՝ արևմտյան պոռնկություն քարոզող Եվրամիության դրոշները, կրքերը այնքան թեժացան, որ անցում կատարվեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի Չաթոի բառապաշարին, կրքերը փորձեցին հանգստացնել ոստիկանները, այդ պահին մի անհավանական բան կատարվեց. ՀՀԿ տատին, որը հայտնի է որպես անկոտրում հակահեղափոխական, իրեն ճնշված զգաց և պատմության մեջ առաջին անգամ ինքնակամ, առանց ոստիկանների ուղեկցության լքեց մարտադաշտը, խեղճ ու կրակ դեմք ընդունելով՝ որպես իսկական թոշակառու տատի հանգրվանեց հեռավոր մի նստարանի՝ հավանաբար մտածելով, որ երրորդն ավելորդ է: Սակայն սա դեռ վերջը չէր, մեզ նոր անակնկալներ էին սպասվում, երբ Պարույր Հայրիկյանը իր հետևում կանգնած տոպրակով տատիկից պահանջեց հեռու գնալ, հավանաբար կասկածում էր տատիկին կգբ-ի գործակալ լինելու մեջ և վախենում էր նոր մահափորձից: Ինչ-ինչ բայց Պարույր Հայրիկյանը կարողանում է անակնկալներ մատուցել. հերթական սյուրպարյզը եղավ, երբ սկսվեց երթի անցկացնելու քվեարկությունը: Երթը չանելուն կողմ արտահայտվեց մի անպատկառ պապիկ, կողքից սակայն փորձառու քաղաքական գործչի աչքից դա չվրիպեց, և նա միանգամից հայտարարեց որ պարոն պապի դու գրանցված ԱԻՄ-ական չես, մի սադրի մեր քվեարկությունը, որից հետո սկսեց անուն առ անուն հարցնել ԱԻՄ-ականերից: Երթ գնալու մասին, հա, քիչ էր մնում մոռանայի, նաև ասեց, որ գնում է սահմանադրական դատարան ստուգելու արդյո՞ք նրանք սովորել են դասերը, հետո գա հրապարակ, մեզ էլ մի քիչ դաս սովորացնի:
Երկարատև սպասումներից հետո մեկնարկեց հանրահավաքը. որոշ խելացի և ոչ խելացի մտքեր լսելուց հետո վերջապես գնացի Կարինի պարերին, որ ամոքեմ հոգուս այսօր ստացած վերքերը: Առավոտյան ռուսամոլանալուց, կեսորին արևմտամոլանալուց հետո վերջապես Յարխուշտայով, Շատախի ռազմապարով և Ռոստամ Բազի-ով Հայամոլացա ու հանգիստ խղճով հասա տուն:



