Իսրայե՛լ Օրի, կառքդ ճամփին շուռ գար, կամ էլ թոքաբորբ ընկնեիր ու չհասնեիր ռսի դուռը, մեզ էլ էս օրին չգցեիր: Իրականում գուցե կոպիտ է հնչում, բայց ես ոչինչ չունեմ Օրիի դեմ, խոսքս երևույթին է վերաբերում՝ մեր՝ ՀՌՍԻ ներքինու կարգավիճակում գոյության փաստին: Ու թո՛ղ դժոխքի կրակներում այրվեն բոլոր նրանք, ովքեր, անգամ տեղյակ չլինելով սեփական պատմությունից, բարձր-բարձր խոսում են, ասել է թե, գլուխ են գովում, թե մենք առանց ռսի գոյություն չէինք ունենա՝ մատաղ սերնդի մեջ սերմանելով սեփական անկարողության ու վախկոտության նվաստացուցիչ ու ազգադավ կարծիքը: Նման բան ասելուց առաջ գոնե մի պահ կանգ առեք ու ամոթով խոնարհվեք բոլոր էն հերոսների հիշատակի առաջ, ովքեր հայրենիքի վեհ անունը սրտում գնացին դեպի անմահություն: Մեղանչե՛ք ձեր հայրերի ու պապերի առաջ, ովքեր զենքը ձեռքին դուրս եկան խուժանի դեմ ու ամրագրեցին էն սահմանները, որն այսօր Հայաստան կոչվելու իրավունք ունի: Իսկ ո՞ւր էր էդ ձեր ռուսն այդ ժամանակ: Ո՞ւր էր էդ ձեր հզոր պահապան ռուսը նաև այն ժամանակ, երբ Սումգայիթն էր, Բաքուն ու Շամախը... ասե՞մ ուր էր՝ կողքի կանգնած նայում ու հրճվում էր: Ասեմ ավելին, նա նույնը կանի նաև էսօր, եթե, Աստվա՛ծ մի արասցե, պատմությունը կրկնվի:
Հատուկ հարթամիտների համար նշեմ, որ մերժելով ռսի գերակայությունը, կոչ չեմ անում մտնել արևմուտքի քամակը: Առհասարակ քամակը լավ տեղ չէ՝ անկախ նրանից ռուսի՞նն է, եվրոպացո՞ւնը, թե ամերիկացունը: Ըտեղից քըխ հոտ ա գալիս:
Ասածս էն ա, որ մենք մեր հույսը մեզ վրա պիտի դնենք՝ պաշտպանելով լավագույնս հարաբերություններ բոլորի հետ: Ու կարևորը, որ էդ հարաբերություններում, եթե չի ստացվում լինել հավասարը հավասարի հետ, ապա գոնե բացառենք տեր ու ծառա հարաբերությունը:
Մինչ քաղաքական ու դիվանագիտական դաշտին հասնելը և իշխանության հասցեին լուտանքներ տեղալը, նախ սպանե՛ք ձեր մեջի ստրուկին, պոկե՛ք ձեզ ռսի սապՕգի տակից ու ոտքի՛ կանգնեք: Ամոթ է:
Փառավոր անցյալ ունեցող երկիրն իրավունք չունի այսօր աշխարհի աչքին երևալու ինչ-որ ուժի անձնական օգտագործման փալասի դերում՝ լինի դա ռուսը, ամերիկացին, թե չինացին...
Եկե՛ք գտնենք ինքներս մեզ էս կյանքում:
ՀԳ. Կտրականապես արգելում եմ տարրական դաստիարակությունից զուրկ, կրթական ցածր մակարդակ ունեցող, չոբանից 5 պակաս մանրեներին՝ ընթերցել այս գրառումն ու մեկնաբանել այս մտքերը: Ձեր ուղեղը դժվար թե մարսի ասելիքս:
ՀՀԳ. Կներե՛ք նաև որոշ կոպիտ մտքերի համար. դրանք իրենց կոնկրետ պատճառներն ունեն:
Շնորհակալություն: