Ո՞րն է մեր ազգային շահը: Այս մասին շատ է խոսվել: Այստեղ՝ սիրիական հողի վրա, ամեն ինչ տեսնելով սեփական աչքերով, բոլոր պատմությունները լսելով հենց այդ ամենով անցած մարդկանցից, խիստ սահմանափակ ինտերնետի պայմաններում կարդալով ինչ հնարավոր է Սիրիայի մասին, ներհայաստանյան զարգացումների մասին, ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության մասին, դանակը ոսկորին հասնելուց հետո կառավարության՝ երկխոսելու ցանկության մասին, կրկին մտովի կանգ եմ առել նախնական հարցին: Այո՛, մենք բոլորս միասին պիտի որոշենք մեր ազգային շահն ու այն առաջ տանենք: Էլի բոլորս միասին:
Ցանկացած հայի կյանքն ու իրավունքները աշխարհի ցանկացած վայրում մեր պաշտպանության առարկան է՝ լինի տվյալ երկիրը ժողովրդավար, թե՝ ոչ, լինի բարեկեցիկ, թե՝ ոչ: Մենք պետք է տեր կանգնենք յուրաքանչյուր հային, ապրելու ու արարելու նրա իրավունքներին՝ Հայաստանում, Արցախում և աշխարհի ցանկացած անկյունում:
Ես ավելի ուժեղ ու հիմնավոր ազգային շահ ուղղակի չեմ պատկերացնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10152748911128378?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել