Վրաստանում հայերին ՌԴ անձնագրեր են բաժանումIrates.am-ը գրում է.

Թբիլիսիում, ՌԴ նախկին դեսպանատանը, որտեղ գործում է հյուպատոսություն, ջավախահայերի հերթեր են: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը` հղում անելով Վրաստանի առաջին նախագահի որդուն` Կոնստանտին Գամսախուրդիային: Վերջինիս խոսքով` ջավախահայերին ՌԴ անձնագրեր են տալիս և Վրաստանում ապրող հայերի մեծամասնությունն արդեն ռուսական անձնագրեր ունի: «Էթնիկ հայ բնակչության գերակշիռ մասն արդեն ունի այդ անձնագրերը: Դրանք նրանց բաժանվել է ինչպես վաուչերը»,-ասել է Կոնստանտին Գամսախուրդիան: Նա ասել է նաև, որ այդ տեղեկությունը նրան փոխանցել են կոնկրետ մարդիկ, որոնց անունը չի կարող նշել: «Չեմ կարծում, թե Ռուսաստանը նման նրբանկատ և կարևոր հարցի մեջ խառնել է Շվեյցարիային, որի վրա դրված է է ՌԴ -Վրաստան միջնորդի դերը: Ռուսական անձնագրերի բաժանման մասին տեղեկությունն ինձ հաղորդել են կոնկրետ մարդիկ, ես ձեռնպահ կմնամ նրանց անունները տալուց:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել