Կասկած չունեմ, որ եթե մինչ Ղրիմի ռուսաստանյան անեքսիան ԱՄՆ-ն դեռ տատանվում էր Ասադի վարչակարգի վերջնական տապալման հարցում՝ հաշվի առնելով վերջինիս ընդդիմադիրների չափից դուրս անկանխատեսելի եւ ծայրահեղական կրոնամոլ իսլամիստ լինելը, ապա Ղրիմի բռնակցումից հետո ԱՄՆ-ը եւս մեկ քայլ արեց, Մոսկվայի դաշնակից Ասադին եթե ոչ լիովին կործանելու, ապա նրան էլ ավելի թուլացնելու եւ նեղը գցելու ուղղությամբ: Դա արտահայտվեց նախ ԱՄՆ-ում Ասադի նշանակած դեսպանին Վաշինգտոնից, իսկ հյուպատոսներին՝ Միչիգանից եւ Թեքսասից վտարելու մասին մարտի 18-ին կայացրած որոշմամբ, Ղրիմի «հանրաքվեից» ճիշտ 3 օր անց: Ապաեւ դրանից մեկ շաբաթ անց հակաասադական ուժերի ներխուժմամբ Ասադի հայրենի՝ ալեվիաբնակ մերձափնյա շրջանների եւ, որ ամենակարեւորն է՝ Միջերկրական ծովում ռուսական միակ ռազմաբազայի (ներառյալ ռադիոլոկացիոն կայանի) ուղղությամբ: Դե հայկական բնակավայրերն էլ «դռբի տակ» ընկան: Այստեղ պատահական չեմ համարում նաեւ, որ ռազմական գործողություններն այնպես իրականացվեցին, որ հայ բնակչությունը զոհեր չտա:
Նկատեք՝ Սիրիայում երկամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում սա առաջին հարձակումն էր Թուրքիայից Լաթաքիայի ուղղությամբ:
Այնպես որ Թուրքիան կարող էր եւ այս ամենում երկրորդական դեր ունենալ: Իսկ եթե անգամ հիմնական պատվիրատուն էր՝ գործել է հակառուսաստանյան հիմնական արեւմտյան մերօրյա մեյնսթրիմին խիստ համահունչ եւ օգտվելով հերթական պատեհ առիթից:
Չնայած չեմ զարմանա, եթե դա իր մեջ նաեւ որոշակի ուղերձ պարունակի Հայաստանի ներկայիս իշխանություններին, որոնք Ասադից շատ ավելի անխոհեմ եւ կրեմլահաճո քաղաքականություն են վարում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10152046147312199?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել