1in.am-ը գրում է.

Թբիլիսիի կենտրոնում գտնվող Պուշկինի այգում Ղրիմի և Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության օգտին ակցիա են կազմակերպել «Երկիրը մեր տունն է» ոչ կառավարական կազմակերպության ակտիվիստները, փոխանցում է gazeta.ru-ն:

Սակայն այլ ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվիստներ, որոնք բողոքում են ռուսական քաղաքականության դեմ, խանգարել են ակցիայի ռուսամետ ակտիվիստներին: 

Չնայած ոստիկանության ներկայությանը՝ հավաքվածների միջև կռիվ է ծագել: 

«Երկիրը մեր տունն է» կազմակերպության անդամներին դեպքի վայրից հեռացրել են ոստիկանության հսկողության ներքո, ակցիայի որոշ մասնակիցների բժշկական օգնություն են ցուցաբերել: 

Ռուսական քաղաքականության դեմ երկու ակտիվիստներ ձերբակալվել են, գրում է gazeta.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել