«Եկել ասում եք` վա~յ, այլընտրանք չկա, պետք է ջուր բաց թողենք. թալանողների անունները տվեք». ՓաշինյանPanorama.am-ը գրում է.

«Ջրամաբարների մասին եք խոսում, ուզում եք Սևանա լճից ջուր բաց թողնեք, սակայն պետք է փաստել, որ կատարվել է հանցագործություն: Դրա համար պատասխանատվության ենթարկվածներ կա՞ն: Հիմա էլ` եկել ասում եք` վա~յ, այլընտրանք չկա, պետք է ջուր բաց թողենք: Նախ պետք է բացահայտեք, թե ով է ժողովրդին թալանել, այստեղ ներկայացնեք անուն առ անուն, հետո նոր պահանջեք ջուր բաց թողնել: Եթե հանցագործները պատասխանատվություն չկրեն, Սևանն էլ կցամաքացնեք… է հետո՞»,- ԱԺ-ում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումների նախագծի քննարկման ժամանակ` դիմելով ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանին, հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը :

Նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ կառավարությունը որոշեց չեղյալ համարել նոր ատոմակայանի կառուցումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել