Ինձ թվում է՝ Թուրքիան հենց էնպես չէր, որ ընտրեց էս պահը Քեսաբի հարցերը լուծելու համար:

Մինչ քաղքենի «միջազգային հանրությունն» ու աշխարհը տարված էին Ուկրաինայի գլամուռային կիսկսումով, ագրեսոր ու ընկճվածներ էին ձևացնում, դատարկ տեղը կոնֆլիկտ էին ստեղծում ու էդ դատարկ կոնֆլիկտի շուրջ փրփրակալած բերաններով իրար էին կրծում, սուտ թշնամություն սերմանում, Թուրքիան՝ իրապես թշնամի Թուրքիան, հերթական իրական ագրեսիան իրականացրեց:


Իսկ քաղքենի միջազգային հանրությունը դեռ երկար կբանակցի, մատ թափ կտա, անկոնֆլիկտ մարդկանց իրար դեմ կսրի, որ անարյուն հարաբերություններից արյուն քամի...

Թուրքիայի ագրեսիան ու մարդկանց իրական դժբախտությունը, իրական տեղահանումներն ու հայրենազրկությունն էլ բարեհաջող կերպով մոռացության կմատնվեն:

Հետո երբ պետք լինի, կհիշի մեզ էդ քաղքենին, ու կհորդորի ամեն ինչ թողնել պատմությանը, նետվել թուրքի գիրկը և այլն: Ծանոթ սցենարով, մի խոսքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել