Panorama.am-ը գրում է.
«Այսօր տեղի է ունենում ընդունված միջազգային իրավական համակարգի, որը ձևավորվել էր «սառը պատերազմի» տարիներին, փոփոխություն և վերաձևավորում»,- Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Ճգնաժամ Ուկրաինայում. ի՞նչ ազդեցություն կարող է այն գործել միջազգային հարաբերությունների վրա» թեմայով սեմինար-քննարկմանը ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նա նշեց, որ 2000-ական թթ.-ին Ռուսաստանը փորձեց հանդես գալ ուժային երկրորդ բևեռի դերում և ավելի ակտիվորեն ներգրավվել միջազգային գործընթացներին:
«Ղրիմի ճգնաժամի ընթացքում Վլադիմիր Պուտինը «մորթեց այն սրբազան կովը», որը իրենից ներկայացնում է ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված միջպետական սահմանների գաղափարը»,-նշեց Ս.Մինասյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/politics/2014/03/27/s-minasyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



