5-րդ գումարման ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ տրամաբանական հաշվարկ էր անում, հիմք ընդունելով, որ եթե ներկայիս կառավարական ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիան ԱԺ ընտրություններում միասնաբար ստացավ 49 տոկոսից քիչ ավել, այսինքն ոչ ձայների կեսը, ուրեմն կա ձայների հակառակ կեսին համարժեք ընդդիմադիր զանգված, որը սատարում է ընդդիմությանը, այդ պատճառով, եթե նախագահական ընտրություններում ընդդիմադիր խմբակցությունները առաջադրեն մեկ միասնական թեկնածու, հնարավոր է հաղթել կոալիցիոն թեկնածուին` գործող նախագահին, և այդպիսով սկսել ամբողջական իշխանափոխության գործընթացը: Տրամաբանություն և առողջ դատողություն իհարկե կա ասվածի մեջ, բայց պետք չէ մոռանալ մեկ բան, եթե, ինչպես ինքը Ռուստամյանն ասաց, ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն այս արդյունքին հասավ օգտագործելով ամբողջ վարչաֆինանսական լծակները, և դրա միջոցով վաստակեց 49 տոկոսից քիչ ավել, ուրեմն այն ժամանակ այդքան էր պետք: Այսինքն գործող իշխանությունների համար լծակների օգտագործման, խախտումների սահմանաչափ չկա, եթե հարկավոր լինի, նախագահական ընտրություններում դրական արդյունքի համար նրանք կանեն ԱԺ ընտրություններում կատարած անօրինականությունների կրկնապատիկն էլ, եռապատիկն էլ: Այնպես որ միայն առտողջ դատողությունը քիչ է, լավ իմանալով ներկա վարչախմբի գործելավոճը, նրանց դեմը պետք է առնել նախապես ամեն ինչ հաշվարկելով:
Հա մեկ էլ սխալ եմ համարում այն միտքը, որ կարևոր չէ թե թեկնածուն ինչպիսի մարդ կլինի, կարևորը որ լինի միասնական: Ոչ, մեզ, եթե ուզում ենք էս երկրում ինչ-որ բան փոխել, գործող նախագահին որպես այլընտրանք պետք է ավելի խիստ, դաժան լիդեր, եթե կուզեք, անվանեք դիկտատոր, մեկը, որի համար արժեք չեն ներկայացնի օլիգարխներն ու բյուրոկրատները, մարդ, որը կկարողանա բոլորին ցույց տալ իրենց տեղը...



