aronian-kramnik-2012-g2-berlin-photoFootsport.am-ը գրում է.

Այսօր՝ մարտի 27-ին, Խանտի Մանսիյսկում կկայանա հավակնորդների մրցաշարի 12-րդ մրցափուլը, որտեղ կենտրոնականը Լևոն Արոնյան- Վլադիմիր Կրամնիկ դիմակայություն է: Աշխարհի երկրորդ և երրորդ ուժեղագույն գրոսմայստերների միջև առաջին շրջանում գրանցվեց ոչ-ոքի: Արոնյանն այժմ շարունակում է ընթանալ 2-րդ տեղում և դեռևս հնարավորություն ունի առաջին հորիզոնական բարձրանալու, ինչը Կրամնիկի համար արդեն անհնար է: Ճիշտ է, Լևոնի համար էլ չափազանց դժվար է շրջանցել Անանդին: Ստեղծված իրավիճակում ոչ միայն Արոնյանը պետք է հնարավորինս առավելագույն քանակի միավորներ վաստակի, այլ նաև պետք է ակնկալել, որ Անանդը միավորներ կորցնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել