Footsport.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել ենք երեկ Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը՝ 7 th FIG ART Gymnastics World Challenge Cup-ը: Այս հեղինակավոր ստուգատեսին, մասնակցում է 37 երկրի 135 մարզիկ-մարզուհի, իսկ ընդհանուր առամամբ, հաշվի առած նաև պատվիրակությունների ղեկավարներին, մարզիչներին ու մրցավարներին, Դոհայում հյուընկալվողների թիվը գերազանցում է 400-ը:
Տղամարդկանց մրցաշարում 30 երկրի (այդ թվում` նաև Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի ուժեղագույն մարմնամարզիկները) 99 մասնակիցների թվում են Հայաստանի 4 պատվիրակները՝ 30-ամյա Հարություն Մերդինյանը, 26-ամյա Վաhագն Դավթյանը, 22-ամյա Արթուր Թովմասյանն ու նրա տարեկից Արթուր Դավթյանը: Ստուգատեսի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 50 հազար դոլար է: Դրամական պարգևների՝ 1500, 1200, 800, 500, 400, 300, 200, 100 դոլարի կարժանանան 6 գործիքներից յուրաքանչյուրի վրա եզրափակիչ փուլ մտած 8 ուժեղագույնները:
Երեկ ՝ մարտի 26-ին, տեղի ունեցան որակավորման փուլի ելույթները, իսկ այսօր և մարտի 28-ին կկայանան առանձին գործիքների վրա եզրափակիչները: Հայաստանի պատվիրակները մարտի 15-ից մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքական գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ 10-օրյա ուսումնամարզական հավաք անցկացրին Դոհայում՝ Քաթարի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ չեմպիոն, Ալբերտ Ազարյանի դպրոցի սան, երևանցի Էդվարդ Գևորգյանի աջակցությամբ:
Այս հավաքի արդյունավետությունն ու օգտակարությունը զգացվեց արդեն մրցաշրի 1-ին օրը: Որակավորման փուլում Հայաստանի պատվիրակները պարզապես փայլուն հանդես եկան և իրենց ելույթներով հիացրին երկրպագուներին: Բավական է նշել, որ մասնակցած 4 գործիքերից 3-ում հայ մարմնամազիկները գերազանցեցին իրենց բոլոր մրցակիցներին ու հաղթողներ ճանաչվեցին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ