1in.am-ը գրում է.

Ուկրաինան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանն է առաջադրել իր տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին որոշման նախագիծը, հաղորդում է Interfax-ը: 

«Նախագիծն արդեն գոյություն ունի: Այն այժմ ակտիվորեն քննարկվում է ՄԱԿ-ում»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը: 

Նրա խոսքերով՝ Ուկրաինան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային առաջարկում է միազգայնորեն ընդունված սահմանների շրջանակներում հաստատել երկրի ինքնավարությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: 

Դրանից բացի, որոշման նախագծում խոսվում է նաև Ղրիմի հարաքվեն անօրինական ճանաչելու մասին: Ղրիմի ապառազմականացման հարցը, ուկրաինացի դիվանագետների խոսքերով, նախագծում ներառված չէ: 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նիստը տեղի կունենա մարտի 27-ին Նյու Յորքում, գրում է gazeta.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել