Ուկրաինայի արտաքին գերատեսչությունից հայտարարել են, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի հետագա աշխատանքը կախված է նրանից, թե ինչպես Հայաստանը կքվեարկի մարտի 27-ին ծրագրվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին, որի ժամանակ պետք է քննարկվի Ղրիմի հանրաքվեի օրինականության հարցը:
Գիտե՞ք, այլ հարց է, որ մենք թքած ունենք, թե Ուկրաինայի դեսպանը ոնց կաշխատի ու կաշխատի՞, արդյոք: Սրա մասին չէ, որ ուզում եմ ակնարկ անել: Ուղղակի մի հատ նայեք ու տեսեք էլի, թե ինչպես պետք է աշխատի երկրի արտաքին գործերի նախարարությունը. ոչ ուկրաինանպաստ ինչ-որ որոշման դեպքում միանգամից արձագանքում է հնարավոր բոլոր դիվանագիտական նոտաներով, իսկ մենք, ի՞նչ...
Ո՞ր էշի ականջում էր քնած մեր ԱԳՆ-ը, երբ Ուկրաինան տարիներ շարունակ զինում էր Ադրբեջանին ու քվեարկում էր ոչ հայանպաստ որոշումների օգտին, ինչո՞ւ այսքան ժամանակում ոչ մի անգամ մեր ԱԳՆ-ի ծպտունը չլսեցինք: Պարզ է՝ ինչու. ի տարբերություն ուկրաինացիների՝ մերոնք ոչ թե երկրի արտաքին քաղաքականությունը կարգավորող հաստատությունը դիտարկում են ոչ թե որպես երկրի շահերը միջազգային ասպարեզում պաշտպանելու գործիք, այլ սեփական քմահաճույքների ու ամբիցիաների բավարարման միջոց: Դրա համար էլ Ուկրաինային սատարում է ողջ աշխարհը, իսկ մենք ռազմավարական հարաբերություններ ենք կերտում Տուվալուի հետ: