Ժամանակները նոր իրավիճակ են ստեղծում Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների մակարդակում, և այն, ինչ ամիսներ առաջ առաջարկում էր հայաստանյան իշխանությունը, այսօր դարձել է իրական, իրագործելի գոնե Ուկրաինայի մասով։
Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը նախադեպ է, որից հետո և որին հղում կատարելով, այն իրավունք ունեն ստորագրել նաև այլ երկրներ։
Չնայած ի զարմանս ինձ՝ Շվեդիայի արտգործնախարարը, անդրադառնալով Հայաստանի կողմից ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրմանը, նշել էր, թե Հայաստանը պատրաստ չէ Եվրոպայի հետ լինել նույն քաղաքական լիգայում։ 21-րդ դարը դիվանագիտության և երկխոսության դար է։ Դա հատկապես պետք է, որ շատ լավ իմանան եվրոպացի չինովնիկները։ Եվ Շվեդիայի թիվ մեկ դիվանագետի կողմից աշխարհը լիգաների բաժանելը բնավ չի խոսում դիվանագիտության վերաբերյալ նրա լավ պատկերացումների մասին։