G8-ի երկրների առաջնորդները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հեռացրին իրենց շարքերից: Մասնավորապես, կողմերը համաձայնել են ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ եւ դրանց ոլորտային բնույթ տալ:
Բնականաբար, G8-ի անդամ պետությունները պետք է գիտակցեին, որ սա հարցի լավագույն լուծման տարբերակը չէր: Հաշվի առնելուվ Ռուսաստանի ռեսուրսները՝ ռազմական և տնտեսական, և իհարկե հաշվի առնելով G8-ի պետություններից որոշ մասի տնտեսական ծանր իրավիճակը, պետք է կարողանային ճիշտ օգտագործել «հակառակորդի» հնարավորությունները (չեմ ասում, թե ՌԴ-ն տնտեսապես ամենազարգացածն է): Չեմ կարծում՝ համագործակցության դադարեցումը Ռուսաստանին կհանգեցներ տնտեսական լուրջ խնդիրների: Այսօր Եվրամիության անդամ շատ երկրներ տնտեսապես ավելի ծանր վիճակում են հայտնվել, օրինակ, Հունաստան, Իսպանիա, որոնք տնտեսությունը, կարելի է ասել, տուրիզմով են պահել: Իսպանիայում միայն արդյունաբերությունը կենտրոնացած է կատալոնացիների մոտ, իսկ Հունաստանը կարելի է ասել արդյունաբերությունից բավականին հեռու է: Օրեցօր մեծանում է վտանգը Եվրամիության անդամ բոլոր երկրների տնտեսության քայքայման: Պետք է մտածել նոր սիստեմ: Իսկ այդ սիստեմը կլինի Մաքսային միությունը, քանի որ ժամանակային խնդիր կա նոր բան մտածելու: Ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու հետևյալը՝ Եվրամիության անդամ մի շարք երկրներ, որոնք գտնվում են տնտեսապես ծանր իրավիճակում, իրենց փրկությունը տեսնելու են Մաքսային Միությունում:
ԱՄՆ-ն մտածելու տեղիք ունի: ԱՄՆ ջան մի հատ «միություն» էլ դու պետք ա մտածես: :)