Azatutyun.am-ը գրում է.
Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը «Ազատության» հետ ճեպազրույցում հայտարարեց, որ պարտադիր կուտակայինի հարցում կառավարությունը «պատրաստ է փոխզիջումների»:
Հիշեցնենք, վարչապետ Տիգրան Սարգսյանը անցած շաբաթ երկխոսության էր հրավիրելպարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումներին ընդդիմացող «Դեմ եմ» շարժման անդամներին: Ինչից հետո շարժման ներկայացուցիչները հայտարարեցին, թե կառավարության հետ կգնան երկխոսության միայն այն դեպքում, եթե իշխանությունները հրաժարվեն կենսաթոշակային բարեփոխումը պարտադիր դարձնելուց:
«Կառավարությունը պատրաստ է քննարկել և կառավարությունը պատրաստ կլինի շատ ավելի մանրամասն քննարկել, երբ որ պարզ լինի Սահմանադրական դատարանի որոշումը», - ասաց Գաբրիելյանը:
Հարցին, թե կոնկրետ ինչ զիջումների է պատրաստ կառավարությունը, նա պատասխանեց. - «Կառավարությունը պատրաստ է երկխոսության: Երկխոսությունը, բնականաբար, ենթադրում է փոխզիջումներ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



