Մարդիկ ցանկանում են, որ Հայաստանը վարվի Ռուսաստանի պես, ու զորք մտցնի Քեսաբ: Եթե չալարեք, մի հատ աշխարհի քարտեզ վերցրեք ու նայեք Հայաստանի չափերն ու Ռուսաստանի չափերը, այդ չափերի պատճառով մենք պետք է ադեկվատ վարվենք, ու մեր քայլերը ծանրութեթև անենք, իսկ Ռուսաստանը իր չափերի պատճառով միշտ իռացիոնալ քաղաաքականություն է վարում, որը, ինչպես տեսնում ենք, պտուղներ է տալիս: Ղրիմը պատմականորեն եղել է Ռուսաստանի տարածք. սա ևս մեկ ազդակ, որ Ռուսաստանը պետք է վարվեր այդպես, մեծ հաշվով Ռուսաստանին այնտեղի ապրող բնակչությունը չէր հետաքրքրում, այստեղ կար շահերի բախում ու Ռուսաստանին Ղրիմը որպես տարածք պետք էր: Իսկ Քեսաբում կան հայեր, որոնք այս պահին դժվարության մեջ են, ու մենք մաքսիմում կարող ենք ինքնակազմակերպվել և Քեսաբից եկած հայերին ամեն մեկս որոշ ժամանակով մեր բնակարաններում կամ ինչ-որ հարմար վայրերում քնելու տեղ տրամադրենք, մինչև որ այդ ընտանիքների համար հարցերը կլուծվեն:

Հ.Գ. Աբսուդն այն է, որ Քեսաբ զորք ուղարկելու պահանջ են ներկայացնում այն մարդիկ, ովքեր Ղրիմ զորք մտցնելը համարեցին հանցագործություն, ու Ղրիմն անվանում են օկուպացված տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել