Footsport.am-ը գրում է.
Մեկօրյա ընդմիջումից հետո այսօր ռուսական Խանտի Մանսիյսկում կկայանա հավակնորդների մրցաշարի 10-րդ մրցափուլը: Շախմատի մեր առաջատարը` Լևոն Արոնյանը, խաղալու է բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ: Սպասվում է, որ այսօր Արոնյանը մեկ միավոր կգրանցի իր օգտին, ինչի համար կան մի քանի պատճառներ: Նախ` մեր շախմատիստը հանդես կգա սպիտակ խաղաքարերով, ինչը նման կարգի շախմատիստների համար երկրորդական նշանակություն չունի: Հաջորդ պատճառը` նախորդ մրցափուլում հայ շախմատիստի պարտությունն է: Հայտնի է, որ Արոնյանը, ինչպես կանոն, անհաջողությունից հետո շատ արագ վերականգնվում է և առանձնահատուկ տրամադրվածությամբ է ներկայանում հաջորդ հանդիպմանը: Դա արդեն ևս մեկ անգամ Լևոնն ապացուցել է հավակնորդների այս մրցաշարում, երբ մեկնարկային խաղում պարտվեց Անանդին, իսկ հաջորդ հանդիպմանն առավելության հասավ Մամեդյարովի նկատմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ