Մարտի 21-ին վաղ առավոտյան «Ահաբեկչական «Ջաբհաթ Ալ Նուսրա» եւ «Իսլամի բանակ» խմբավորումները Թուրքիայի տարածքից ներթափանցել են Սիրիա եւ հարձակվել հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա: Այդ ամենի արդյուքնում եղել են զոհեր, վիրավորներ, ինչպես նաև քաղաքը հայաթափվել է:
Այն, որ թուրք-սիրիական հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն, դա պարզ է բոլորին, բայց այս անգամ ազերիների մի փոքր խելացի ազգը ցանկություն ուներ, այսպես ասած, մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել: Այնպես չէ, որ Սիրիան Թուրքիայի աչքի լույսն է, բայց Թուրքիայից սղոսկած ահաբեկչական խմբերին բացահայտ օգնությունը, թուրքական սահմանից կրակոցների հսկայական ալիքը հերթական անգամ ապացուցում են, որ նույնիսկ հարյուր տարի հետո տխմար և ստոր կենդանին չի փոխում իր կաշին: Հայաթափման այս գործընթացը ավելի քան համոզիչ դարձավ, երբ թուրքական կործանիչների կողմից խփվեց իսլամիստ-ահաբեկչների դեմ գործողության դուրս եկած սիրիական ռազմական օդանավը: Այդ ամենը հերթական անգամ, արդեն իսկ փաստերով ցույց տվեց թուրքական քաղաքականությունը իր ողջ հմայքով: Իսկ այդ ամենի պատճառաբանությունը ավելի քան ցինիզմի գագաթնակետն էր: Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը տարածեց տեղեկություն, իբրև թե սիրիական ռազմական օդանավը խախտել է օդային սահմանը, որի արդյունքում և խփել է: Ինչպես երևում է թուրքերի մոտ կռուտիտը բարձր մակարդակի վրա է: Աստված տա, որ անկախ թուրք-սիրիական հարաբերություններց, այս ամենում էլ չլինեն զոհեր: