Ադրբեջանը մենակ է մնացել: Ահա այսպիսի մտավախություն են հայտնում հարևան երկրի ԶԼՄ-ները՝ կապված Ղրիմի՝ ՌԴ-ին միանալու փաստի հետ: Բանն այն է, որ նոր աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում բավական դժվար կլինի պահպանել չեզոքություն: Ադրբեջանում արդեն խոսում են այն մասին, որ վաղ թե ուշ երկիրը պետք է կողմնորոշվի, թե որ ռազմաքաղաքական բլոկին է հարելու: Ինչպես այժմ Ադրբեջանում են ասում, Ռուսաստանից Ղարաբաղի վերադարձն ակնկալելը նման է Ազրաիլից (մահվան հրեշտակն իսլամում) կյանք խնդրելուն: Եվ ահա կարծիքներ են հնչում, որ Ադրբեջանի միակ ճանապարհը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետագա խորացումն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել