Քեսաբի և, առհասարակ, Սիրիայի հայ բնակչությունը կրել ու կրում ա նույն զրկանքները, ինչ Սիրիայի ողջ խաղաղ բնակչությունը: Տեղի ունեցող պատերազմը, կամ, ավելի ճիշտ, ահաբեկչական գործողությունները դուրս են վերահսկողությունից ու կրում են քաոսային բնույթ: Նման իրավիճակում Հայաստանը պաշտոնական մակարդակով պիտի դիմեր սիրիահայ համայնքին ու նրանց անվտանգ Հայաստան ներգաղթեցնելու ուղիներ մշակեր` գոնե ժամանակավորապես կացարան տրամադրելու նպատակով: Բայց, բնականաբար, ներկայիս ՀՀ իշխանություններից նման սպասելիքներ ունենալը, մեղմ ասած, միամտություն ա... իսկ հայ ժողովրդին, ինչպես միշտ, մնում ա ստանձնել ողբացողի իր դարավոր դերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10202951187287900?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել