Համարձակվում եմ Ուկրաինայի և Ռուսաստանի իսկական պատրիոտ հայրենակիցներիս ուշադրությունը հայության խնդիրների վրա շեղելու փորձ անել:
Երեկ Թուրքիայի սահմանին գտնվող Քեսապն ու հարակից հայաբնակ գյուղերը դատարկվեցին հայերից: Անվանականորեն, հարձակվողները սիրիացի զինյալ ապսամբներն են, իսկ իրականո՞ւմ:
Թուրքիան, ի տարբերություն հայ-թրքական սիրատռճիկի շրջանակներում մեզ կերակրվող կտերի, շարունակում է հայերի հետ հարցեր լուծել, հայկական բնակավայրեր վերցնել իր հսկողության տակ:
Ես հասկանում եմ, որ հիմա պուտնաֆիլիա vs պուտնաֆոբիա տիտանական բախումներն ավելի կենսական են, Ղրիմի անկախություն vs անեքսիա եզրերի պարզաբանումներն՝ ավելի սկզբունքային, բայց ալո, հայեր, տանը մարդ կա՞
Ցեղասպանությունը շարունակվում է:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/690030.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել